Home About Us Enrolment News & Events Library Services Transport Links Contact Us

AGBU Alexander Primary School
2 Namba Road
DUFFYS FOREST NSW 2084

Phone: (+61 2) 9486 3266
Fax:      (+61 2) 9486 3204
Email:
  office@alexander.nsw.edu.au

Privacy Policy
Terms & Conditions
Site Map

Copyright © AGBU School Inc.
ABN: 36 917 834 687
Web Design ~ Ararad Productions

To Grow & Serve Home

News

VIDEO CONFERENCING WITH THE MINISTER OF DIASPORA
- Establishing a ‘Sister-School’ Relationship -


On the last day of term, teachers and heads of Armenian day and Saturday schools gathered at Alexander school for a video conferencing session with the Armenian Minister of Diaspora, Hon. Hranoush Hagopian.


The meeting was organised by the representative of the Minister in Australia, Mr Edvart Tarpinian. In attendance were representatives of Galstaun, Toomanian, Looyce and Alex Manoogian Saturday schools.  For over an hour the direct video link covered discussions over many issues relating to the teaching of the Armenian language in the Diaspora. In particular how the needs and difficulties can be addressed and what assistance is available or can be provided by the Diaspora Minister.


As part of our Armenian Language & Authentic Access Program we have embarked on a major initiative this year to establish a ‘Sister-School’ relationship with a school in Armenia.
















Press Release...

Տեսակոնֆերանս - Աւստրալիայի Սիտնիի հայ համայնքի և

ՀՀ սփիւռքի նախարարութեան մասնակցութեամբ

Ապրիլի 12-ին, ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Հակոբեանի մասնակցութեամբ, կայացաւ տեսակոնֆերանս Աւստրալիայի Սիտնիի քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրէնների, մանկավարժների և ՀՀ սփիւռքի նախարարութեան պատասխանատու աշխատակիցների միջև:

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբեանը բարձր գնահատեց Աւստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդիւնաւէտ ջանքերը, Հայրենիքի հետ կապը պահելու և ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին ակտիւօրէն մասնակցելու փորձն ու ցանկութիւնը:








Ներկայացնելով գերատեսչութեան աշխատանքները` տիկին Հակոբեանն առանձնացրեց Հայաստան եկած սիրիահայ մեր հայրենակիցների հետ տարուող գործընթացը: Նշուեց, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերեալ: Առկայ են առաջին հովանաւորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրաւել նաև Սփիւռքի մեր համայնքներին: Եթէ ամէն մի համայնք իր վրայ վերցնի 3-4 սիրիահայի օժանդակելու հարցը, ապա «Նոր Հալէպ» անունով սիրիահայերի համար թաղամաս կառուցելու ծրագիրն արագ իրականութիւն կը դառնայ»,- հաւաստիացրեց տիկին Հակոբեանը` կոչ անելով սկսել համայնքում սիրիահայերի օգնութեան շարժում:

Շնորհակալութիւն յայտնելով նախարարութեանը Հայրենիքի հետ կապ հաստատելու նման հնարաւորութեան համար` Աւստրալիայում ՀՀ սփիւռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինեանը և բոլոր ներկաները նախ շնորհաւորեցին տիկին Հակոբեանին` Ծննդեան տարեդարձի առթիւ` մաղթելով անսպառ ուժ ու եռանդ սկսած համատեղ ծրագրերը իրագործելու համար: Ապա Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի տնօրէն Նշան Պասմաճեանը գոհունակութեամբ խօսեց նախարարութեան պատուերով և նախաձեռնութեամբ ստեղծուած արևմտահայերէնի դասագրքերի մասին:

ՀԲԸՄ Ալեքսանտր վարժարանի տնօրէն Մանուկ Տէմիրճեանը ցանկութիւն յայտնեց Հայաստանի որևէ դպրոցի հետ քոյրացման գործընթաց սկսելու, իսկ Յովհաննէս Թումանեանի անուան միօրեայ դպրոցի տնօրէն Ռոբերտ Գրիգորեանը խօսեց հայերէն դասական ուղղագրութեամբ դասագրքերի անհրաժեշտութեան մասին:

Նշելով, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարանի և Երևանի թիւ 136 դպրոցի քոյրացման արդիւնաւէտ փորձը արդեն կայ, Հ. Հակոբեանը հաւաստիացրեց, որ երկու խնդիրներն էլ առաջիկայում իրենց լուծումները կը գտնեն:

ՀԲԸՄ Ալեք Մանուկեան միօրեայ վարժարանի Տնօրինուհի Սիլվա Աղաբեկեանը կարևորեց Հայրենիքի, հայ մշակոյթի մասին պատմող խտասալիկների անհրաժեշտութիւնը:

Միօրեայ Լոյս վարժարանի հայերէնի ուսուցչուհի Սաթիկ Գևորգեանը փորձի փոխանակման կարգով խօսեց հայ մանուկներին 4 տարեկանից նախակրթարաններում պատրաստելու օգտակարութեան մասին: Կարևոր է ուշադրութիւն դարձնել նաև ուսուցիչների համար մեթոդական ձեռնարկների պատրաստմանը:

ՀՀ սփիւռքի նախարարը հաւաստիացրեց, որ համայնք կուղարկուեն հայ գործիչների և հայկական մշակոյթի մասին պատմող խտասալիկներ և «Խօսող Այբբենարան»:

«Մենք կարևորում ենք ՀԲԸՄ-ի կողմից ստեղծուած Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարաւորութիւն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնուող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերէն», - նշեց տիկին Հակոբեանը` հաւելելով . «Իհարկէ շատ կարևոր են նաև ուսուցիչների վերապատրաստումները, որ մենք իրականացնում ենք ինչպէս «Սփիւռք» ամառային դպրոցի շրջանակներում Հայրենիքում, այնպէս էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղուած մասնագետների օգնութեամբ»:

Տեսակոնֆերանսի մասնակիցները հաւանութեան արժանացրին ՀԲԸՄ Ալեքսանտր վարժարանի տնօրէն Մանուկ Տէմիրճեանի առաջարկութիւնը` ստեղծել «Հայկական դպրոց» անուամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կը գտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների և գրադարանների հղումները և դրանց մասին ամփոփ տեղեկատւութիւն:

Հեռավար հանդիպման աւարտին գերատեսչութեան ղեկավարը ևս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնեց Աւստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս (NSW) նահանգի օրէնսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ճանաչելու բանաձևը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ  (12.4.13)







> News & Events > Latest News > News

<<< Back to Latest News

^ Back to Top